National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատվիացի խորհրդարանականի ներդրումը հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ սերտացման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սերգեյ Պոտապկինի ղեկավարությամբ գործող Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքը եւ խմբի հայտարարությունը, որով նա 2015 թվականին դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ չնայելով այն հանգամանքին, որ Լատվիան դեռեւս չի ճանաչել այն: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել նաեւ Սերգեյ Պոտապկինի քաղաքացիական խիզախությունը, ով հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ էր՝ Հայաստանում, ինչպես նաեւ Արցախում՝ եղբայր ժողովրդի կողքին: ԱԺ փոխնախագահի խոսքով՝  լատվիացի պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին՝ Հայաստան եւ Արցախ, Եռաբլուր պանթեոն այցելելու եւ խնդրի վերաբերյալ իրական տեղեկությունները եվրոպացի գործընկերներին հասցնելու պատրաստակամության համար:

Սերգեյ Պոտապկինը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը գնահատելու եւ նման բարձր պարգեւի արժանանալու համար: «Հայ ժողովուրդը շատ ուժեղ է, եւ այն փորձությունները, որոնց միջով անցել է նա, միայն ուժեղացրել են նրան: Մաղթում եմ, որ այսուհետեւ հայ ժողովուրդը միայն բարգավաճի եւ վերջ դրվի պատմական անարդարություններին»,-ասել է պարոն Պոտապկինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մասնակցելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին, որը տեղի է ունենալու ապրիլի 23-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am